Վարչապետի գործունեությունը դրական է գնահատել 30, նախագահինը՝ 17 տոկոսը. NDI

Հրապարակվել են ԱՄՆ-ի ազգային դեմոկրատական ​​ինստիտուտի (NDI) մարտին անցկացրած հարցման արդյունքները։ Զեկույցի մի մասը վերաբերում է երկրում պետական ինստիտուտների գործունեությանը։

Քաղաքացիների 30 տոկոսը դրական է գնահատել վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գործունեությունը, 31 տոկոսը՝ միջին, 28 տոկոսը՝ բացասական։ Նախագահի գործունեությունը դրական է գնահատել հարցվածների 17 տոկոսը, միջին՝ 41 տոկոսը, բացասական՝ 2 տոկոսը։

Հարցվածների 13 տոկոսը խորհրդարանի գործունեությունը գնահատել է դրական, 40 տոկոսը՝ միջին, 37-ը՝ բացասական։