Վրաստանն Ադրբեջանից 200 մլն. խմ «սոցիալական գազ» կգնի

Ադրբեջանը Վրաստանին 200 մլն. խմ «սոցիալական գազ» կմատակարարի` հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

Էկոնոմիկայի և կայուն զարգացման  նախարարությունից արդեն ստորագրվել է համաձայնությունը: Փոփոխություններ են արվել  Վրաստանի և Ադրբեջանի միջև 2016-ից գործող համաձայնության մեջ: Կառավարությունից նշում են, որ նոր համաձայնությունը Վրաստանի գազի և նավթի ասոցացիայի և SOCAR-ի հաջող համագործակցության նոր արդյունքն է:

Գազն օգտագործվելու է բնակչության կարիքների, նաև էլէկտրաէներգիա ստանալու համար: Կառավարությունը նախատեսում է, որ  համաձայնությունը թույլ կտա հնարավորինս երկարաժամկետ պահպանել գոյություն ունեցող սակագները` բաժանորդների համար:

Վրաստանը գրեթե ամբողջովին բավարարում է բնակչության գազի  կարիքները` Ադրբեջանից ներմուծված գազի հաշվին: 2021-ին կապույտ վառելիքի  պահանջը   2,5 մլրդ. քմ կլինի, որից 170 մլն.-ը` Ռուսաստանի դաշնությունից, մնացածն`  Ադրբեջանից ներմուծված պաշարներն են: