Օրբելիանի հրապարակի տարածքում կգործեն սահմանափակումներ

Օրբելիանի հրապարակի հարակից տարածքում՝ Գուդիաշվիլիի նրբանցքի հատվածից մինչև Գրիգոլ Աբաշիձեի և Նատո Վաչնաձեի փողոցների խաչմերուկ ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը, հայտնում է Թբիլիսիի քաղաքապետարանը։

Ֆիլմի նկարահանումների պատճառով սահմանափակումը կգործի մայիսի 4-ի ժամը 08:00-ից մինչև 20:00-ն։

Այդ ընթացքում Գուդիաշվիլի փողոցից եկող մեքենաները կկարողանան Գուդիաշվիլի նրբանցքից շարժվել դեպի Շոթա Ռուսթավելի պողոտա։