Վրաստանցիների մեծամասնությունը Եվրամիությանը մերձենալու կողմնակից է

ԱՄՆ Ազգային ժողովրդավարության ինստիտուտի  (NDI) հետազոտության համաձայն՝ Վրաստանում հարցված քաղաքացիների մեծամասնությունը ամենասերտ քաղաքական և տնտեսական համագործակցությունը ցանկանում է Եվրամիության հետ։

«Ո՞ր երկրների կամ միությունների հետ պետք է Վրաստանն ունենա սերտ քաղաքական համագործակցություն» հարցին հարցվածների 54 տոկոսը պատասխանել է Եվրամիության, 32 տոկոսը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների։ Ռուսաստանի հետ քաղաքական համագործակցությանն աջակցում է հարցվածների 12 տոկոսը, Թուրքիայի հետ՝ 14 տոկոսը։

Հատկանշական է, որ NDI-ի 2022 թվականի մարտ ամսի հարցման համաձայն՝ Ռուսաստանի հետ համագործակցությանը կողմ էր արտահայտվել հարցվածների 13 տոկոսը, իսկ Եվրամիության հետ՝ 42 տոկոսը։