1:0. Իսպանիայի հետ խաղում Վրաստանը բացեց հաշիվը: Լրացվող. լուսանկարներ, տեսանյութեր

Վրաստան-Իսպանիա ֆուտբոլային խաղի 1-ին խաղակեսում 44-րդ րոպեին Վրաստանի հավաքականը բացեց հաշիվը:

Հաշիվը 1:0 է: Խաղին թույլատրվել է  երկրպագուների մասնակցությունը` պայմանով, որ զբաղեցվելու է տրիբունաների 30%-ը: Տոմսերն այդպես էլ վաճառվել են: Ի դեպ` տոմսը ֆուտբոլասերի համար մեխանիկորեն  նաև  պարետային ժամին դրսում գտնվելու թույլտվություն է, այսօր Թբիլիսիում պարետային ժամի պայմաններում աշխատում է  հանրային տրանսպորտը` մինչև 01:00-ն: