Մոսկվա-Թբիլիսի ավիատոմսերի գները կրկնապատկել են

Վրացական Georgian Airways ավիաընկերությունը կրկնապատկել է Մոսկվա-Թբիլիսի ուղիղ չվերթի գները, գրում է BusinessPressNews-ը:

Ըստ տեղեկության՝ հուլիսի 28-ից Մոսկվա-Թբիլիսի չվերթի միակողմանի տոմսը կարժենա մոտավորապես 1000 դոլար։

Նշվում է նաև, որ հունիսի 30-ից էկոնոմ դասի տոմսերը կարժենան մոտ 500 դոլար, ինչը Թբիլիսի-Մոսկվա ուղիղ չվերթի վերականգնման ժամանակահատվածի համեմատ երկու անգամ ավելի է:

Ի դեպ, ռուսական Azimuth ավիաընկերությունը Մոսկվա-Թբիլիսի չվերթ է իրականացնում մայիսի 19-ից, իսկ Georgian Airways-ը՝ մայիսի 20-ից։

Հիշեցնենք, որ մայիսի 10-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր հրապարակել Ռուսաստանի կողմից Վրաստանի նկատմամբ սահմանած օդային էմբարգոյի վերացման մասին։