Երեկվա օրը համառոտ. փետրվարի 20

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ոչ լեգիտիմ ճանաչելու մասին խնդրագիրը կուղարկվի Վրաստանի խորհրդարան:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Մյունխենից մեկնել է Բեռլին, որտեղ մասնակցել է «Կինոն հանուն խաղաղության» միջոցառմանը։ Զուրաբիշվիլին իր ելույթում հիմնականում խոսել է Ռուսաստանի կողմից հարևանների դեմ շարունակական հարձակման մասին։

Ռուսաստանն իր քաղաքացիներին զգուշացրել է՝ Աբխազիա (2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո Վրաստանից չի վերահսկվում- հեղ.) մեկնելը վտանգավոր է:

Վրաստանի խորհրդարանի առողջապահության պաշտպանության և սոցիալական հարցերի հանձնաժողովը փետրվարի 19-ին աջակցել է նվազագույն աշխատավարձի վերաբերյալ արհմիությունների օրենսդրական նախաձեռնությանը:

Ազգային ժողովրդավարական ինստիտուտը (NDI) սկսում է 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական միջազգային դիտորդական առաքելությունը։

Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի մարզի Ադիգենիի մունիցիպալիտետի ամենամեծ գյուղերից մեկում սողանքային երևույթներն ակտիվացել են: Ուդե գյուղում երկրաբաններ են աշխատում։