ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Վրաստանի վրա երկրորդ ճակատ բացելու համար. Աբխազիա

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո արտգործնախարար Ինալ Արձինբան հայտարարություն է արել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) դեմ։

Նա նշել է, որ USAID-ը և Վրաստանում նրա առաքելության ղեկավար Ջին Փենելը, ով մինչ այդ աշխատել է Ուկրաինայում, ճնշում է գործադրում վրացական իշխանությունների վրա՝ ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացել՝ Աբխազիայիում և Հարավային Օսիայիում:

Արձինբայի խոսքով, USAID-ի կողմից Աբխազիայում տարբեր մարդասիրական ծրագրերի ֆինանսավորումը ԱՄՆ-ի «փափուկ ուժն է». գենդերային հավասարության և հանդուրժողականության վերաբերյալ տարբեր սեմինարները, հանդիպումները և դասընթացները ծառայում են աբխազների՝ Վրաստանի հետ ինտեգրմանը։