Արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է

2024 թվականի հունվարին Վրաստանում ապրանքների արտաքին առևտրաշրջանառությունն առանց չհայտարարագրված առևտրի կազմել է 1 մլրդ 339 մլն 800 հազար դոլար, տեղեկացնում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat):

Ըստ տվյալների՝ այս ցուցանիշը 4,9 տոկոսով պակաս է 2023 թվականի համապատասխան ցուցանիշից։ Արտահանումը կազմել է 338,2 մլն դոլար (նվազել է 26,3 տոկոսով), իսկ ներմուծումը կազմել է 1 մլրդ դոլար (նվազել է  10,2 տոկոսով):

Առևտրի բացասական հաշվեկշիռը 2024 թվականի հունվարին կազմել է 663,4 մլն դոլար, ինչը կազմել է արտաքին առևտրաշրջանառության 49,5 տոկոսը։ Վրաստանի արտաքին առևտրի վերաբերյալ մանրամասն տվյալները կհրապարակվեն այս տարվա փետրվարի 19-ին։