1 ամիս՝ հին անձնագրերը անվճար նորով փոխելու համար

Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիի նախաձեռնությամբ, Վրաստանի քաղաքացիները մեկ ամսվա ընթացքում անվճար կկարողանան թղթե կրիչներով հին նմուշի անձնագրերը փոխել նոր՝ էլեկտրոնային անձնագրերով:

Մասնավորապես, Վրաստանի այն չափահաս քաղաքացիները, որոնք այժմ ունենք թղթե, այսպես կոչված լամինացված անձնագրեր և մինչև այժմ նրանց անունով չի տրվել Վրաստանի քաղաքացու էլեկրոնային անձնագիր, փետրվարի 1-ից մարտի 1-ը ներառյալ, հնարավորություն կունենան օգտվել ակցիայից՝ անվճար փոխելով հին փաստաթուղթը նոր էլեկտրոնային անձը հաստատող փաստաթղթով:

Ակցիայից օգտվել ցանկացողները կարող են դիմել Արդարադատության տներ, պետական ծառայությունների զարգացման գործակալությունների տարածքային ծառայություններ և հանրային կենտրոններ: Ակցիայի շրջանակներում, քաղաքացիները կազատվեն ինչպես անձնագրի, այնպես էլ լուսանկարի համար նախատեսված վճարումից: