Վրաստանի 142-րդ Պատրիարք է ընտրվել եպիսկոպոս Շիո Մուջիրին

Սուրբ Սինոդը 22 ձայնով Վրաստանի 142-րդ Պատրիարք է ընտրել եպիսկոպոս Շիո Մուջիրիին։

«Իմ ընտրվելը որպես Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք ընդունում եմ հնազանդությամբ, Աստծո ողորմությամբ և հույսով»,- ընդլայնված ժողովում ասել է Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Շիո Երրորդը։

Սուրբ Երրորդության (Սամեբա) պատրիարքական տաճարում կայացած ընդլայնված ժողովին ներկա է եղել մոտ 1200 պատվիրակ, սակայն ձայնի իրավունք ունեին միայն բարձրաստիճան հոգևորականները (քահանայապետերը)։

Եկեղեցական ժողովում արձանագրված ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

• Միտրոպոլիտ Շիո — 22 ձայն

• Մրովել-Ուրբնելիի միտրոպոլիտ Իոբ — 9 ձայն

• Փազիսիի և Ճիաթուրայի միտրոպոլիտ Գրիգոլ — 7 ձայն

• Անվավեր — 1 քվեաթերթիկ։

Ընտրությունների արդյունքում նոր Պատրիարքը Սուրբ Անդրեաս Նախակոչի առաքելական գահ կբարձրանա Շիո III անվամբ։ Նրա ամբողջական տիտղոսը սահմանվել է հետևյալ կերպ՝ Մցխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոս, Բիճվինթայի և Ցխում-Աբխազիայի միտրոպոլիտ և Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք։