Մառնեուլիում 13-ամյա աղջիկը երկվորյակ է ունեցել

Քաղաքացիական ակտիվիստ Սամիրա Բայրամովայի տեղեկացմամբ՝ Մառնեուլիում անչափահասը՝ 13-ամյա աղջիկը, երկվորյակ է ունեցել։

Նրա փոխանցմամբ՝ նորածին երկվորյակներից մեկը մահացել է։

«Ինձ հայտնել են, որ Մառնեուլիի ծննդատանը 13-ամյա երեխան երկվորյակ է ունեցել… Աղբյուրի փոխանցմամբ՝ նորածիններից մեկը մահացել է ուշ գիշերին, իսկ մյուսի վիճակը ծանր է», — գրում է Բայրամովան։