Լոուրենս Մերիդիթը և Կառլ Հարցելը կայցելեն Իմերեթի և Աջարիա

Հոկտեմբերի 20֊21 ֊ը Եվրոպական միության Հարևանության և ընդլայնման գլխավոր տնօրինության (DG NEAR) արևելյան հարևանության և ինստիտուցիոնալ զարգացման տնօրեն Լոուրենս Մերիդիթն ու Վրաստանում ԵՄ դեսպան Կառլ Հարցելը կմեկնեն Իմերեթի և Աջարիա։ Վերջիններս կհանդիպեն ԵՄ֊ի կողմից ֆինանսավորվող ծրագրերի շահառուների հետ, քննարկումներ կունենան տնտեսական և գյուղական ոլորտների զարգացման, բիզնեսի և ձեռնարկատիրության աջակցման, բնապահպանական խնդիրների շուրջ։

«Մենք կարծում ենք, որ կառավարման ոլորտում բարեփոխումներն անհրաժեշտ են ոչ միայն Վրաստանի ժողովրդավարական օրակարգը առաջ մղելու, այլև կայուն տնտեսական զարգացում ապահովելու, ինչպես նաև ներդրողներ ներգրավելու համար։ Ի վերջո՝ Վրաստանի բոլոր քաղաքացիներին օգուտ տալու համար»,֊ ասել է Մերիդիթը։

Նշենք, որ հոկտեմբերի 21֊ին Բաթումիում Լոուրենս Մերիդիթը և Կառլ Հարցելը կմասնակցեն «Սև ծով» բանակցություններ կապերի ամրապնդման մասին միջոցառմանը։

Տիրուհի Համազարյան,  «Ալիք մեդիայի» ստաժոր