Դատարանը մեղավոր է ճանաչել Խազարաձեին, Ջափարիձեին և Ծերեթելիին

Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Գիորգի Արևաձեն այսպես կոչված փողերի լվացման գործով որոշում է կայացրել։

Դատարանը մեղավոր է ճանաչել Մամուկա Խազարաձեին, Բադրի Ջափարիձեին և Ավթանդիլ Ծերեթելիին և նրանց դատապարտել 7-7 տարվա ազատազրկման, սակայն գործի վաղեմության պատճառով նրանք ազատվել են քրեական պատասխանատվությունից։

Դատավոր Գիորգի Արևաձեի որոշմամբ Խազարաձեի և Ջափարիձեի դեմ հոդվածը վերաորակվել է Քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասով՝ խարդախություն։ Նրանց նկատմամբ գրավ է սահմանվել, արգելվել է հատել Վրաստանի սահմանը։

Պաշտպանական կողմը սպասում էր արդարացման դատավճռին, ըստ որի՝ այս գործով տուժողը TBC բանկն է։

Վրաստանի գլխավոր դատախազությունը հետաքննում է TBC բանկի գործը՝ փողերի լվացման փաստով։ Խոսքը մինչև 17 միլիոն դոլարի գործարքի մասին է։ Ընթացիկ հետաքննության շրջանակներում գլխավոր դատախազությունը TBC բանկից հանել է որոշ փաստաթղթեր։ Խազարաձեն և Ջափարիձեն բանկի հիմնադիրներից են։

Մամուկա Խազարաձեին և Բադրի Ջափարիձեին խմբակային մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի հուլիսի 24-ին 16.664.000 ԱՄՆ դոլարի փողերի լվացման համար, որն ուղեկցվել է առանձնապես խոշոր չափի եկամուտով (հանցագործություն՝ Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի ա և 3 մասի՝ գ կետերով։

2019 թվականի հուլիսի 26-ին դատարանը Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի խափանման միջոցը փոխել է՝ 700 000-ական լարի գրավի դիմաց։ Նույն գործով գլխավոր դատախազությունը օգոստոսի 22-ին քրեական գործ է հարուցել գործարար Ավթանդիլ Ծերեթելիի դեմ։

Նորայր Միսկարյան