Չուրչխելայի 562 լարիանոց ծաղկեփունջն Ամանորի ամենապահանջված ապրանք

Չիր և չուրչխելա արտադրող «Չիրչխելա» ընկերության արտադրանքի պահանջարկը այս Ամանորին մեծ է եղել։ Ընկերության տվյալներով՝ ամենալավը վաճառվել է 562 լարի արժողությամբ հինգ չուրչխելայից պատրաստված փունջը, որի իրական գինը 39 լարի է, սակայն այն վաճառվել է 562 լարիով, ինչը «սև ուրբաթ»-ի համար նախատեսված մարքեթինգային քայլ էր։

Չնայած դրան, «Չիրչխելայի» հիմնադիր Գուրի Սալուքվաձեն նշել է, որ այս տարի նախորդ տարվա համեմատ քիչ եկամուտ են ստացել՝ հավելելով, որ առաջիկայում ընկերությունը դուրս կգա ԱՄՆ շուկա, ապա՝ Հնդկաստան։ Նրա խոսքով, նշված երկրներ արդեն ուղարկվել են թեստային տարբերակներ և համաձայնեցնում են մանրամասները։

Նշենք, որ չուրչխելան հին վրացական ազգային քաղցրավենիք է՝ վրացական ամանորյա սեղանի անբաժանելի մասը։ Հայտնի են այս քաղցրավենիքի շատ տեսակներ, ընդ որում կախեթական, իմերեթական, մարզային և այլն։ 2011 թվականի սեպտեմբերին վրացական կառավարությունը ձևավորեց պատենտներ՝ չուրչխելայի և ընդհանրապես ազգային սննդամթերքի համար։

 Տաթև Խոցանյան