Կորոնավիրուսի տարածումն ըստ շրջանների. դեկտեմբերի 30

Դեկտեմբերի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 738 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 225 893 է: 

Ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով իրականացվել է 14 192  թեստավորում, այդ թվում 7 074 հակամարմինների թեստով,  7 118 PCR թեստով: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1 494 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 210 445 մարդ: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 38 մարդ, ընդհանուր՝ 2 481:

Կորոնավիրուսի տարածման պատկերը ըստ շրջանների՝

  • Թբիլիսի — 743
  • Աջարիա — 115
  • Իմերեթի — 301
  • Քվեմո Քարթլի — 123
  • Շիդա Քարթլի —100
  • Գուրիա —46
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 138
  • Կախեթի — 107
  • Մցխեթա Մթիանեթի — 32
  • Սամցխե-Ջավախեթի — 25
  • Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 8: