Թբիլիսիում տղամարդ է սպանվել

Թբիլիսիի Նաձալադևի թաղամասում մոտ 45 տարեկան տղամարդ է սպանվել:

Թբիլիսիի սակրեբուլոյի (ավագանի) նիստում հարցին արձագանքել է Վրաստանի ընդդիամդիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Մամուկա Գուգեշաշվիլին։ Ըստ նրա՝ նշված տղամարդը սպանվել է քաղաքական հողի վրա։

Նշենք, որ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով, որը նշանակում է դիտավորությամբ սպանություն։