10 օրում գրեթե 10 հազար լարիի տուգանք՝ չարտոնված փողոցային առևտրի համար

Թբիլիսիի քաղաքապետարանի տեսչությունը շարունակում է փողոցային առևտրի դեմ ուղղված միջոցառումները. վերջին 10 օրվա ընթացքում չարտոնված ձեռնարկատիրական գործունեության համար 9 550 լարի տուգանք է սահմանվել, հայտնում է Business Media Georgia-ն:

Ըստ տվյալների՝ հունվարի 14-ից 24-ն ընկած ժամանակահատվածում 15 առևտրական տուգանվել է 50 լարիի չափով, 6 առևտրական` օրենքի կրկնակի խախտումների պատճառով, տուգանվել է 300 լարիի չափով, իսկ 7-ի դեպքում առևտուրն իրականացվել է տրանսպորտային միջոցի օգտագործմամբ, ինչը ենթադրում է տուգանք՝ 1 000 լարիի չափով:

Տեղեկության համաձայն, 2022 թվականին փողոցային առևտրի դեպքերի համար, ընդհանուր առմամբ, 445 տուգանք է նշանակվել, իսկ ավելի քան 1200-ի դեպքում գույքը բռնագրավվել է։ 2022-ին չարտոնված առևտրի պատճառով տուգանքների չափը գերազանցել է 100 հազար լարին։