Վրաստանում 3-ից ավել մարդկանց հավաքի արգելքը վերացվում է

Վրաստանի կառավարության այսօրվա նիստի ընթացքում վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ` երկրում մայիսի 18-ից կվերացվի 3-ից ավել մարդկանց հավաքին վերաբերող արգելքը:

Վարչապետի խոսքով արգելքի վերացումը վերաբերում է ինչպես փակ այնպես էլ բաց տարածքներին:

Վարչապետը նաև հավելեց, որ նշված սահմանափակումի վերացումը չի վերաբերում ավտոմեքենայով 3-ից ավել ուղևորների տեղափոխմանը: Այս արգելքը դեռ կմնա ուժի մեջ: