Արտյուշ Գոմցյանը Եվրոպայի չեմպիոն է

Այսօր՝ մայիսի 30-ին, Երևանում ընթացող տղամարդկանց բռնցքամարտի Եվրոպայի  առաջնությունում Վրաստանը ներկայացնող Արտյուշ Գոմցյանը հաղթանակ է տարել Իսպանիան ներկայացնող բռնցքամարտիկի նկատմամբ և դարձել եվրոպայի չեմպիոն՝ նվաճելով ոսկե մեդալ։

Ախալքալաքցի մարզիկը մրցում է 57-60 կգ քաշային կարգում, առաջին մենամարտում հաղթեց իտալացի մարզիկին, երկրորդում՝ իռլանդացի, իսկ երրորդում՝ հունգարացի մարզիկին։

Այս մրցաշարում սա Վրաստանի 2-րդ հաղթանակն էր, ոսկե մեդալ է նվաճել նաև Վրաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Սախիլ Ալախվերդովը։

Ջավախքցի մարզիկը Եվրոպայի առաջնության եզրափակչում է. լուսանկարներ