Վախուշտի Մենաբդե. «Օմբուդսմենի ընտրությունը միայն խորհրդարանական մեծամասնության գործառույթը չէ

«Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը պետք բացառապես է խորհրդարանական մեծամասնության գործառույթը չպետք է լինի»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է սահմանադրական իրավունքի մասնագետ, Սահմանադրական հանձնաժողովի անդամ Վախուշտի Մենաբդեն, ով հանձնաժողովին խնդրի վերաբերյալ համապատասխան առաջարկ է ներկայացրել:

«Մեր կողմից առաջարկած ծրագրում կա տարբերակ, որը նախատեսում է մարդու իրավունքների պաշտպանի այնպիսի ընտրություն, որով կերաշխավորվի ինչպես մեծամասնության, այնպես նաև փոքրամասնության մասնակցությունը: Խորհրդարանական մեծամասնության և փոքրամասնության համատեղ քվեարկության արդյունքում, մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուն կստանա երկուսի աջակցությունը»,- պարազաբանում է Մենաբդեն:

Միևնույն առաջարկի համաձայն, Օմբուդսմենի ընտրությունը տեղի կունենա միայն մեկ ժամկետով։

Թողնել պատասխան