Ջավախքցի մարզիկը Եվրոպայի առաջնության եզրափակչում է. լուսանկարներ

Երևանում ընթացող տղամարդկանց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Վրաստանը ներկայացնող Արտյուշ Գոմցյանը եզրափակիչ փուլում է։ Այսօր՝ մայիսի 30-ին, ժամը 17։00-ին կմեկնարկի առաջնության եզրափակիչը, որտեղ ախալքալաքցի մարզիկը կմրցի Իսպանիան ներկայացնող բռնցքամարտիկի հետ։

Գոմցյանը մրցում է 57-60 կգ քաշային կարգում, առաջին մենամարտում հաղթել է իտալացի մարզիկին, երկրորդում՝ իռլանդացի, իսկ երրորդում՝ հունգարացի մարզիկին։

Բռնցքամարտիկը կպայքարի եվրոպայի չեմպիոնի տիտղոսի և ոսկե մեդալի համար։

«Սա շատ կարևոր մրցաշար է բոլորիս համար, պատմության մեջ առաջին անգամ է Հայաստանը հյուրընկալել տղամարդկանց բռնցքամարտի Եվրոպայի առաջնության այս պատասխանատու մրցաշարը, աշխատում ենք և հույս ունենք հնարավորինս լավ արդյունք գրանցել», — «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է Արտյուշ Գոմցյանի մարզիչ Ատոմ Էլիզբարյանը:

Մրցաշարն ընթանում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։