Մեկնարկել է ուսուցիչների առարկայական քննության գրանցումը

Վրաստանում ուսուցիչների առարկայական և ավագ հատուկ ուսուցիչների քննությունների գրանցումը հնարավոր է արդեն այսօրվանից՝ մարտի 20-ից, ժամը 10:00-ից: Այս մասին տեղեկացնում է Քննությունների և գնահատման ազգային կենտրոնը (NAEC):

Ի դեպ, քննությանը հնարավոր կլինի գրանցվել մինչև ապրիլի 3-ը, ժամը 18:00-ն: Գրանցումը կատարվում է միայն էլեկտրոնային եղանակով online.naec.ge կայքի միջոցով։

Ուսուցիչ դառնալ ցանկացողները, նախքան քննության գրանցումը պետք է վճարեն 50 լարի, որից հետո՝ համակարգը թույլ կտա իրականացնել գրանցման գործընթացը:

Հարկ է նշել, որ բացառությամբ ազգային փոքրամասնությունների լեզուների՝ ադրբեջաներենի և հայերենի պրակտիկոս ուսուցչի կարգավիճակ ունեցողներից բացի, մյուս բոլոր ուսուցիչները և ուսուցիչ դառնալ ցանկացողները քննության ժամանակ պետք է ստանան 10 կրեդիտ միավոր, որպեսզի այն համարվի անցողիկ: Իսկ ազգային փոքրամասնությունների լեզուների՝ ադրբեջաներենի և հայերենի պրակտիկոս ուսուցչի կարգավիճակ ունեցողների համար անցողիկ շեմը 1, 4, 7, 10 կրեդիտ-միավորներն են:

Հիշեցնենք, որ 2023 թվականի ընթացքում NAEC-ի կազմակերպած առարկայական քննությանը որպես գործող (պրակտիկոս) ուսուցիչներ իրավունք ունեն գրանցվելու միայն ազգային փոքրամասնությունների լեզուների՝ ադրբեջաներենի և հայերենի պրակտիկոս ուսուցչի կարգավիճակ ունեցողները:

Փոփոխություններ պրակտիկոս ուսուցիչների համար