Ուկրաինայում ևս մեկ վրացի մարտիկ է զոհվել

Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմում ևս մեկ վրացի մարտիկ է զոհվել, գրում է Netgazeti-ին:

Լրատվական գործակալության փոխանցմամբ՝ զոհվածը Իլիա Չոխելին է: Նրա մահվան մասին տեղեկությունը հաստատել են Վրաստանի Դեդոփլիծկղարոյի մունցիպալիտետում բնակվող տատն ու պապը։

Ուկրաինական լրատվամիջոցները ևս գրել են վրացի մարտիկի մահվան մասին: Ըստ տեղեկությունների՝ 23-ամյա Իլյա Չոխելին մահացել է Խարկովի մոտ ընթացող մարտերում։ Նա ռազմաճակատում կռվել է Ուկրաինա ռուսական ներխուժման առաջին իսկ օրվանից։