Վարչապետը շնորհավորել է Էրդողանին` ընտրական առաջին փուլի հաջողության համար

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ղարիբաշվիլին շնորհավորել է Էրդողանին նախագահական ընտրությունների առաջին փուլում գրանցած հաջողությունների կապակցությամբ։

«Վրաստանի վարչապետը նախագահ Էրդողանին նախագահական ընտրությունների երկրորդ փուլի հաջող ընթացք է մաղթել»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Ի դեպ, Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունները կայացել են 2023 թվականի մայիսի 14-ին։ Նախագահական ընտրություններում հաղթելու համար թեկնածուներից մեկը պետք է հավաքեր ձայների կեսից ավելին. Էրդողանը հավաքել է ձայների 49,51 տոկոսը, իսկ նրա հիմնական մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44,88 տոկոս։

Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա մայիսի 28-ին: