ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմ ունեցող երկրները էլ. գրանցման համար 7 եվրո կվճարեն

Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմ ունեցող երկրների քաղաքացիների համար էլեկտրոնային վճարովի գրանցմանը։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ԵԽ լրատվական ծառայությունը:

Եվրոպայի ճանապարհորդական տեղեկատվության և գրանցման համակարգն ուժի մեջ կմտնի 2021 թվականին:

Նոր օրինակարգի համաձայն, էլեկտրոնային գրանցման գինը 7 եվրո կկազմի: Նշված գրանցումն անվճար կլինի մինչև 18 և 70-անց անձանց համար:

Հայտատերը անձնական տեղեկատվությունից բացի պետք է նշի նաև վերջին 10 տարվա ընթացքում դատվածության, պատերազմի կամ հակամարտության գոտում լինելու մասին:

Հաջորդ փուլում սույն օրինագիծը պետք է հաստատի ԵՄ խորհուրդը:

Թողնել պատասխան