Ստաժավորման հնարավորություն «1+4» ծրագրի ուսանողների համար

Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության պետ​​նախարարի գրասենյակը քաղաքացիական ծառայության բյուրոյի հետ հայտարարել է վրաց լեզվի նախապատրաստական ծրագրի («1+4») ուսանողների համար ստաժավորման հերթական փուլի մասին:

Ստաժավորման ծրագրի նպատակն է Վրաստանում բնակվող էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներին ծանոթացնել քաղաքացիական ծառայության գործունեության առանձնահատկություններին, զարգացնել նրանց մասնագիտական ​​հմտությունները, նպաստել ներգրավվածությանն ու հանրային ինտեգրմանը:

Էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները հնարավորություն ունեն մրցութային հիմունքներով մասնակցել ստաժավորման ծրագրին: Ընտրված մասնակիցները 1-ից 6 ամսվա ընթացքում ստաժավորում կանցնեն պետական ​գերատեսչություններում, տեղական ինքնակառավարման մարմիններում և հանրային իրավունքի կենտրոններում:

Երկրում առկա համաճարակաբանական իրավիճակը հաշվի առնելով ստաժավորման ծրագրում ներգրավվելու պատրաստակամություն են հայտնել հետևյալ կառույցները։

Ստաժավորման ծրագրին մասնակցել ցանկացողները մինչև հոկտեմբերի 25-ը պետք է   լրացնեն հայտադիմումը։