Երեկվա օրը համառոտ. հուլիսի 28

ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել Վրաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում առաջադրված Ռոբին Դաննիգանի թեկնածությանը:

Վրաստանի ներդրումային միջավայրի մասին ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցում նշված է, որ ըստ Bloomberg-ի գլոբալ ուղղակի օտարերկրյա ներդրումների հոսքերի ամենամյա հետազոտության՝ Վրաստանն առանձնանում է որպես ներդրումային հանրաճանաչ ուղղություն և 13-րդ տեղն է զբաղեցնում համաշխարհային խոշոր տնտեսությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Չինաստանի և Մեծ Բրիտանիայի շարքում ներդրումների առումով։

Վրաստանի Ազգային բանկը և Վրաստանի ֆինանսական հաստատությունները գործում են լիովին պահպանելով ԱՄՆ-ի և այլ երկրների կողմից Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված ֆինանսական պատժամիջոցները:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ձինփինի հետ հանդիպմանն ասել է, որ Վրաստանը հավատարիմ է Չինաստանի հետ առևտրատնտեսական կապերի խորացման գաղափարին։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի անդրադարձել է Վրաստանի Բաթումիի նավահանգիստ ռուսական ASTORIA GRANDE զբոսանավի ժամանմանն ու դրան հաջորդած իրադարձություններին:

Զուրաբիշվիլին արձագանքել է Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո խորհրդարանի՝ Սոխումիի օդանավակայանը Ռուսաստանին հանձնելու մասին որոշմանը:

Ավարտվել է ներհանրապետական ​​նշանակության Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 10 կմ երկարության (24-34 կմ) հատվածի պարբերական վերանորոգման աշխատանքը:

Ռուսական Azimuth ավիաընկերությունն անհրաժեշտ թույլտվություն ստանալու դեպքում հնարավոր է ավելացնի դեպի Վրաստան թռիչքի հաճախականությունը:

Վրաստանում ներդրումային առաջատար բանկի՝ Galt & Taggart-ի փոխանցմամբ, միգրանտների հոսքը մեծացրել է Բաթումիում անշարժ գույքի պահանջարկը։

Ռուսաստանից ASTORIA GRANDE զբոսանավը պլանավորում է հաջորդ տուրի շրջանակներում կրկին Բաթումիի նավահանգիստ մուտք գործել: