Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ճանապարհի վերանորոգումն ավարտվել է

Ավարտվել է ներհանրապետական ​​նշանակության Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 10 կմ երկարության (24-34 կմ) հատվածի պարբերական վերանորոգման աշխատանքը, փոխանցում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:

Ծրագրի շրջանակներում ճանապարհահատվածի վրա կատարվել է ասֆալտբետոնե ծածկ, կազմակերպվել կողային և ճանապարհային նշաններ, գծանշվել և սահմանափակվել է ճանապարհը։

«Ծրագիրը ֆինանսավորվել է պետական ​​բյուջեից և դրա արժեքը կազմել է 2,8 մլն լարի: Աշխատանքները կատարել է New Road ընկերությունը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: