Ռիսկային խմբերը գրիպի դեմ կպատվաստվեն անվճար

Ռիսկային խմբում գտնվողները՝ մանկավարժները, 60 և բարձր տարիքի անձինք, բուժաշխատողները, հղիները և դիալիզով հիվանդները սեզոնային գրիպի դեմ կպատվաստվեն անվճար։ Այս մասին հայտարարել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի վիրուսային հիվանդությունների բաժնի ղեկավար Խաթունա Զախաշվիլին։

«Բացի այդ, գրիպի դեմ անվճար կպատվաստվեն հեպատիտ C-ով և ՄԻԱՎ-ով հիվանդները: 60 տարեկանից բարձր յուրաքանչյուր քաղաքացի, ով ցանկանում է գրիպի դեմ պատվաստվել, կարող է այցելել պատվաստման կետեր: Նույնը վերաբերում է դիաբետ ունեցողներին: Բարձր ռիսկային գոտում աշխատող անձինք ևս գրիպի դեմ պատվաստանյութը կստանան անվճար, այդ թվում ուսուցիչները, մանկապարտեզի դայակները և բուժաշխատողները», — նշել է Զախաշվիլին։

Հիշեցնենք, որ երկրի մասշտաբով գրիպի դեմ պատվաստումները սկսվել են հոկտեմբերի 8-ին։

Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր