Ապրիլի 10-ից հացը կէժանանա. Դոլիձե

Վրաստանի հաց արտադրողների ասոցիացիայի ղեկավար Մալխազ Դոլիձեն «Մթավարի արխի»-ի եթերում հայտնել է, որ ապրիլի 10-ից հացը 10 թեթրիով էժանանալու է։

Դոլիձեն նշել է՝ գնի նվազումը չի ազդի հացի քաշի վրա։ Նա նաև հույս է հայտնել, որ խանութների ցանցում խնդիր չի լինի, և գների իջեցումը կազմակերպված կընթանա։

«Ես չեմ կարող երաշխավորել թաղային և ընտանեկան խանութներում գների իջեցումը, չգիտեմ, թե նրանք ինչպես կվարվեն: Նրանք գինը սահմանում են ըստ գների ազատականացման:

Հուսով եմ, բնակչությունը հաց կգնի այնտեղից, որտեղ ավելի էժան կլինի»,- ասել է Դոլիձեն։