Քվեմո Քարթլիում ապրող բնակիչներին ուղարկվում է ապատեղեկատվություն. օմբուդսման

Սոցիալական ցանցերով և հեռախոսային հաղորդագրություններով Քվեմո Քարթլիում ապրող բնակիչներին ուղարկվում է ապատեղեկատվություն՝ կարանտինային ռեժիմի ավարտվելու մասին, ինչը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան:

«Հարգելի քաղաքացիներ, լսեք տեղեկատվություն պաշտոնական աղբյուրներից, հետևեք
հանձնարարականներին և մի հետևեք ապատեղեկատվությանը։ #Մնա տանը», — գրել է Լոմջարիան:

Ըստ գրառման, այս մասին համապատասխան գերատեսչություններն արդեն տեղեկացված են:

Նշենք, որ օմբուդսմանը գրառումը կատարել է երեք՝ վրացերեն, ադրբեջաներեն և հայերեն լեզուներով:

Հավելենք, որ երեկ Քվեմո Քարթիլիում՝ Մառնեուլիի և Բոլնիսիի բնակիչները հաղորդագրություններ են ստացել, որտեղ նշվում է, որ ապրիլի 1-ին շրջաններում կարանտինային ռեժիմը հանվում է, ինչը չի համապատասխանում իրականությանը: