Վրաստանի օդային տարածքն այսուհետ առավել պաշտպանված կլինի. Բախտաձե

«Մեր հիմնական նպատակն է զարգացնել օդային տարածքի պաշտպանությունը՝ այն համապատասխանեցնելով ՆԱՏՕ-ի չափանիշներին», — Վրաստանի ԶՈւ-ի ավիացիայի և հակաօդային պաշտպանության կազմի մասնագիտական օրվա առիթով կազմակերպված միջոցառմանը հայտարարել է վարչապետ Մամուկա Բախտաձեն:

Նա նշել է, որ վրաց օդաչուները բազմիցս հպարտանալու առիթ են տվել՝ Վրաստանի անկախության պաշտպանության գործում դրսևորելով իրենց խիզախությունը։

Վրաստանի վարչապետի խոսքով, այսուհետ երկրի օդային սահմաններն առավել պաշտպանված կլինեն։

Իnterpressnews լրատվականը հավելում է, որ Վրաստանի ռազմական ավիացիան 26 տարվա փորձ ունի, սակայն նրա պատմությունը սկսվել է 100 տարի առաջ՝ 1918-ին: