Կորոնավիրուսային ախտանիշներով Մառնեուլիի կլինիկայում չորս հիվանդ կա

Ապրիլի 2-ին բարձր ջերմությունով չորս հիվանդ է ընդունվել Մառնեուլիի «Ջեո հոսպիտալ» կլինիկա:

Կլինիկայի ղեկավար Տատա Շենգելայան «Ռադիո Մառնեուլի»-ին ասել է, որ հիվանդները առանձին հիվանդասենյակներում են։ Այժմ սպասում են մասնագետներին՝ կորոնավիրուսի թեստի նմուշ վերցնելու համար:

«Այսօր երեկոյան կամ վաղն առավոտյան մենք կիմանանք թեստերի պատասխանները: Մեզ մոտ կա 4 հիվանդ՝ 45-ից 65 տարեկան, երեք տղամարդ և մեկ կին», — ասել է Տատա Շենգելայան:

Շենգելայան հիվանդների բնակավայրի մասին տեղեկություն չի տրամադրել: