Վրաստանի պետբյուջեն 3 միլիարդ լարիով կպակասի. Գախարիա

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան «Իմեդի» հեռուստաընկերության եթերից հայտարարել է, որ կառավարության կանխատեսմամբ, կորոնավիրուսի հետևանքով, 2020 թվականի բյուջեի եկամուտները 3 միլիարդ լարիով պակաս կլինեն:

Գախարիայի խոսքով, կառավարությունը նախատեսում է կրճատել ծախսերը: Ըստ վարչապետի, մինչև տարվա վերջ մի քանի հարյուր միլիոն լարիի խնայողություն է արվելու:

«Ընթացիկ ծախսերը մինչև տարվա վերջ կխնայվեն մի քանի հարյուր լարիով: Բացի դրանից, սերտ ու ակտիվ հաղորդակցություն ունենք, որպեսզի մեր միջազգային գործընկերներից հավելյալ ռեսուրսներ ներգրավենք: Այստեղ նույնպես բավականին արդյունավետ ենք գործում: Մոտ ապագայում արդյունքներ կունենանք: Պետբյուջեն, որը 14 միլիարդ լարի եկամուտ պետք է ունենար, մեր կանխատեսմամբ11 միլիարդ է լինելու: Դրա հետ մեկտեղ, պարտավոր ենք աջակցել սոցիալապես անապահով խմբերին և պայքարենք վիրուսի դեմ: Սա նույնպես լուրջ գումարների հետ է կապված»,- հայտարարել է Գախարիան: