Հայոց լեզվի ուսուցիչները 2022-ին քննություն կհանձնեն

Վրաստանի կրթության և գիտության նախարարության որոշմամբ ոչ վրացալեզու (հայալեզու և ադրբեջանալեզու) դպրոցների լեզու և գրականություն առարկան դասավանդող ուսուցիչները 2022-ին առարկայի մասնագիտական քննություն կհանձնեն։

Լեզվի և գրականության քննության թեստերը կկազմվեն Վրաստանի Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի (NAEC) կողմից, կստուգվեն հիմնականում հետևյալ հմտություններն ու ունակությունները․

  • ազգային ուսմանական պլանի հիմնական պահանջների իմացություն,
  • առարկայի ուսուցման համար պարտադիր լեզվաբանական և գրական նյութի իմացություն,
  • ուսումնական գործընթացն ապահովելու համար գնահատման տարբեր մեթոդների կիրառում,
  • անծանոթ տեքստն ըմբռնելու և վերլուծելու ունակություն,
  • քննադատական մտածողության ունակություն,
  • գրելու ունակություն:

Նախնական թեստի նմուշին կարող եք ծանոթանալ` անցնելով հետևյալ հղումով։

Տաթև Խոցանյան «Ալիք մեդիայի» ստաժոր