Կորոնավիրուսի ապրիլի 26-ի տվյալները Վրաստանում

Ապրիլի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 521 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում  304 272 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է` 11 226 թեստավորում, որից 3 463-ը հակամարմինների արագ թեստով, 7 763-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1058 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 287 029 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 18 մարդ, ընդհանուր՝ 4 043:

Դրականության ցուցանիշը՝ օրական 4.64 %, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 4,03%, վերջին 7 օրվանը՝ 4.51%: