Առաջիկա օրերի եղանակը Վրաստանում

Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվությամբ` այսօրվանից՝ ապրիլի 26-ից մինչև ապրիլի 28-ը երկրի ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, ամպրոպ, կարկուտ, ուժեղ քամի, ծովում՝ 3-4 բալանոց փոթորիկ: 

Օդերևութաբանների կանխատեսմամբ, սպասվող ուժեղ տեղումները հնարավոր է նպաստեն Վրաստանի գետերի վարարմանը և լեռնային շրջաններում  ձնահյուսերի ու սողանքների առաջացմանը: