Ալիևի անվան թատրոնի հիմնարկեքի արարողություն՝ Թբիլիսիում

Թբիլիսիում կկառուցվի Ադրբեջանի երրորդ նախագահ Հեյդար Ալիևի անվան ադրբեջանական պրոֆեսիոնալ պետական ​​դրամատիկական թատրոնի նոր շենք:

Վրաստանի կառավարության փոխանցմամբ՝ Հեյդար Ալիևի անվան Թբիլիսիի ադրբեջանական պրոֆեսիոնալ պետական ​​դրամատիկական թատրոնի շինարարության մեկնարկի արարողությանը ներկա են գտնվել Ադրբեջանի և Վրաստանի վարչապետներ Ալի Ասադովը և Իրակլի Ղարիբաշվիլին:

«Ադրբեջանական թատրոնը, ինչպես գիտեք, մեր երկրում երկար պատմություն ունի, առաջինը հիմնադրվել է 1872 թվականին, և այսօր բոլորս ուրախ ենք, որ թատրոնի շենքի նոր, ժամանակակից շինարարության հիմքը կդրվի և շատ շուտով մեր մայրաքաղաքին կավելանա ևս մեկ տեսարժան վայր»,- ասել է Վրաստանի վարչապետը:

Ըստ Ղարիբաշվիլիի՝ Թբիլիսիի ադրբեջանական պետական ​​պրոֆեսիոնալ դրամատիկական թատրոնի ժամանակակից ոճով վերածնունդը պատմական իրադարձություն է։

«Պատմականորեն և՛ Ադրբեջանում, և՛ Վրաստանում մեր ժողովրդի ազգային արժեքները, մշակույթը, լեզուն, կրոնը, արվեստը, գրականությունը մեծ հարգանք են վայելում և սիրվում: Ադրբեջանի անվանի մի շարք գործիչներ ու հայտնի դեմքեր աշխատել են Վրաստանում և մինչև կյանքի վերջ մնացել այստեղ։

Նաև Վրաստանի մշակույթի և արվեստի տարբեր ներկայացուցիչներ աշխատել են Ադրբեջանում, զգալի ներդրում ունեցել հասարակական և մշակութային կյանքում»,- ասել է Ղարիբաշվիլին:

Նշվում է, որ ադրբեջանական թատրոնի նոր շենքը կկառուցվի Գորգասալի փողոցում՝ Վրաստանի դեսպանատան շրջակայքում։