Վարչապետը ներկայացրել է ժամանակակից օդանավակայան ունենալու 2 տարբերակ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարության համաձայն՝ նոր օդանավակայանի շինարարությունը նախատեսվում է սկսել 2024 թվականից։

Վարչապետը խորհրդարանում ներկայացրած իր տարեկան զեկույցում առաջարկել է երկու տարբերակ՝ գործող օդանավակայանի ընդլայնում կամ Վազիանիում նոր օդանավակայանի կառուցում։

«Մենք ակտիվորեն դիտարկում ենք երկու տարբերակ՝ մեկը մեր ունեցած օդանավակայանի ընդլայնումն է, և ունենք երկրորդ տարբերակ, որը դեռ մշակման փուլում է։ Խոսքը Վազիանիի տարածքում նոր, ժամանակակից, միջազգային կարգի օդանավակայանի կառուցման մասին է։ Այժմ ընտրվում են աշխարհի առաջատար ճարտարապետներն ու ընկերությունները: Մենք ցանկանում ենք աշխատանքները սկսել 2024 թվականին։ Մինչ այդ նախագծման համար ժամանակ կպահանջվի»,- ասել է Ղարիբաշվիլին։

Նշենք, որ այսօր Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խորհրդարանին է ներկայացրել տարեկան զեկույցը։