«Ուսուցչի ազգային մրցանակ»-ի արժանացածները

Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնում տեղի է ունեցել Վրաստանի կրթության և գիտության նախարարության կազմակերպած «Ուսուցչի ազգային մրցանակ»-ի հանձնման արարողությունը։ Միջոցառմանը 11 ուսուցիչ արժանացել է «Ուսուցչի ազգային մրցանակ»-ի՝ անվանական կրծքանշանների և 10 հազարական լարիի:

«Ուսուցչի ազգային մրցանակ»-ի է արժանացել նաև՝ Սամցխե-Ջավախեթիի մարզի Նինոծմինդա քաղաքի թիվ 1 հանրային դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Էլմիրա Քսպոյանը:

Մյուս մասնակիցների տվյալները ստորև.

  • Մեդեա Տրամակիձե՝ Շիդա Քարթլի, Գորի, Էրեդվիի մունիցիպալիտետի Էրգնեթ-Մամիսաանթուբանիի հանրային դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ,
  • Վեներա Աբուսելիձե՝ Աջարիա, Բաթումիի 18-րդ հանրային դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի,
  • Կախաբեր Չակվետաձե՝ Իմերեթի, Ծկղալտուբոյի մունիցիպալիտետի Քվիտիրի գյուղի դպրոցի պատմության ուսուցիչ,
  • Մարինա Բերիանիձե՝ Քվեմո Քարթլի, Ծալկա, Ծալկայի առաջին հանրային դպրոցի կենսաբանության և բնագիտության ուսուցչուհի,
  • Մեդեա Բորչաշվիլի՝ Կախեթի, Ախմետա, Ախմետայի մունիցիպալիտետ, Դիուսի գյուղի հանրային դպրոցի վրաց լեզվի և գրականության ուսուցիչ,
  • Նազիբրոլա Միքելաձե՝ Աջարիա, Խուլո, Աբեսալոմ Աբաշիձեի անվան Խուլոյի մունիցիպալիտետի Սխալթի գյուղի հանրային դպրոցի վրաց լեզվի և գրականության ուսուցչուհի,
  • Նունու Անդղուլաձե՝ Գուրիա, Չոխատաուրի, Զուրաբ Կիկվաձեի Չոխատաուրի մունիցիպալիտետի Ծիփնարի գյուղի տարրական դասարանների վրացերենի և մաթեմատիկայի ուսուցիչ,
  • Պետրե Բաբիլուա՝ Թբիլիսի, Եվրոպական դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ,
  • Սամիրա Իսմաիլովա՝ Քվեմո Քարթլի, Մառնեուլիի մունիցիպալիտետի Կասմուլո գյուղի անգլերեն լեզվի ուսուցչուհի,
  • Նինո Ջալաղոնիա՝ Թբիլիսի, Թբիլիսիի 141-րդ հանրային դպրոցի վրաց լեզվի և գրականության ուսուցիչ։

Ի դեպ, Վրաստանի կառավարության որոշմամբ՝ հոկտեմբերի 27-ը սահմանվել է որպես «Ուսուցչի ազգային օր»։