Վրաստանի հետ երկխոսություն սկսելու ժամանակն է․ Սերգեյ Շամբա

Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի նախկին վարչապետ Սերգեյ Շամբան Эхо Москвы ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ Վրաստանի հետ երկխոսություն սկսելու ժամանակն է:

Նա Վրաստանի իշխանությունների հետ ընթացող բանակցությունները անարդյունք է համարել՝  անդրադառնալով 2008-ի ռուս-վրացական պատերազմին: Շամբայի կարծիքով այժմ Վրաստանի հետ երկխոսություններ սկսելու և միասնական ապագայի մասին մտածելու ճիշտ ժամանակն է:

«Կարելի է ասել, որ Վրաստանի հետ պատերազմի ընթացքում ես առաջնորդ էի, սակայն առաջինը խոսեցի երկխոսություն սկսելու և միասնական ապագայի մասին մտածելու անհրաժեշտության մասին՝ հաշվի առնելով, որ ճակատագրի բերմամբ հարևաններ ենք, պարտադրված կողք-կողքի ապրելու: Վրացիներին ես որպես թշնամի չեմ ընկալում: Այո ունեցել ենք էթնիկ հողի վրա հակամարտություններ, սակայն դա ինչ-որ չափով քաղաքական էր»,- հայտարարել է Շամբան:

Թողնել պատասխան