Պուտինը կմասնակցի Ավստրիայի արտգործնախարարի պսակադրությանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շաբաթ օրը կմասնակցի Ավստրիայի արտգործնախարար Կարին Կնայսլի պսակադրության արարողությանը։ Այս մասին լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը պաշտոնապես հաստատել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է Kronen Zeitung-ը։

Ավելի վաղ ավստրիական պարբերականի գրել են, որ Ավստրիայի անվտանգության ուժերը նախապատրաստական աշխատանքներ են տանում բարձրաստիճան հյուրի այցից առաջ։

Ի դեպ, այս տարի Ռուսատանի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Վլադիմիր Պուտինը արտասահմանյան առաջին այցը կատարել էր հենց Ավստրիա։

Ավստրիայի արտգործնախարար Կարին Կնայսլը ամուսնանում է գործարար Վոլֆգանգ Մայլինգերի հետ:

Թողնել պատասխան