Կախա Կալաձեն աշխատանքային այցով Աջարիայում է

Թբիլիսիի քաղաքապետ, «Վրացական երազանք»-ի գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն Բաթումիում հանդիպել է կուսակցության Աջարիայի ներկայացուցիչների հետ:

Աջարիայի գերագույն խորհրդի «Վրացական երազանք» խմբակցության անդամ Գիորգի Մանվելիձեն interpressnews-ի հետ զրույցում նշել է, որ Թբիլիսիի քաղաքապետն Աջարիայում է աշխատանքային այցով և հանդիպումներ է անցկացնում տարածաշրջանի մունիցիպալիտետի քաղաքային ժողովների ղեկավարների և քաղաքապետերի հետ:

Նրա հայտարարությամբ, լրատվամիջոցներն ավելի ուշ հանդիպումների մասին առավել մանրամասն կտեղեկացվեն:

Թողնել պատասխան