«Հայրենասերների դաշինքը» Վրաստանում ՌԴ-ի պատվեր կատարողն է. Սամադաշվիլի

«Հայրենասերների դաշինք»-ը մեր երկրում Ռուսաստանի պատվերը կատարող քաղաքական ուժ է։ Արձագանքելով Ռուսաստանի դումայի ներկայացուցիչների հետ կուսակցության անդամների հանդիպմանը, հայտարարել է «Միացյալ ազգային շարժում» խմբակցության փոխնախագահ Սալոմե Սամադաշվիլին:

Նրա խոսքով, իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից նույնպես պետությանը վնասող հայտարարություններ են հնչում:

«Մենք չենք զարմանում «Հայրենասերների դաշինք»-ի անդամների հայտարարություններից, քանի որ «Վրացական երազանք»-ից նույնպես նմանատիպ հայտարարություններ են հնչում, որոնք սեփական տարածքների օկուպացման հարցի պատասխանատվությունը դնում են սեփական երկրի վրա»,-հայտարարել է Սամադաշվիլին:

Rustavi 2-ի փոխանցմամբ, «Հայրենասերների դաշինք»-ի անդամ Ադա Մարշանիան ռուս պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովի հետ համատեղ ասուլիսում 2008 թվականին պատերազմ սկսելու մեջ մեղադրել է Վրաստանին:

Թողնել պատասխան