Աշակերտի նկատմամբ այլասերված արարքի կասկածով գործը հետաքննվում է

Վրաստանի Իմերեթիի մարզի Վանի քաղաքում հետաքննություն է ընթանում դպրոցի վարորդի կողմից անչափահասների նկատմամբ այլասերված արարքի կատարման կասկածով, հայտնել են Վրաստանի ներքին գործերի նախարարությունից (ՆԳՆ)։

Գործը վերաբերում է մայիսի 6-ին սոցիալական ցանցերում տարածված տեսանյութին, որտեղ երևում է ենթադրյալ սեռական ակտ մի տղամարդու կողմից` դպրոցի անչափահաս աշակերտի նկատմամբ։

ՆԳՆ-ից հայտնել են, որ նախաքննության շրջանակներում` աշակերտների ծնողների ներկայությամբ, հարցաքննվել են անչափահասները, գործի հետ կապ ունեցող անձինք, դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները։

Նախաքննությունը սկսվել է Քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի առաջին մասով` չափահաս անձի կողմից առանց բռնության այլասերված արարք տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ` հանցավոր անձի նախնական իմացությամբ`:

Միջադեպի առնչությամբ հանրային պաշտպան Լևան Իոսելիանին կոչ է արել քննչական մարմիններին ժամանակին և արդյունավետ արձագանքել:

Ի դեպ, վերոնշյալ տեսանյութը սկզբում տարածել է «Քրոնիկա +»-ի խմբագիր Էլիսո Կիլաձեն։ Նրա տեղեկություններով՝ տղամարդն այն դպրոցի տնօրենի ամուսինն է, որտեղ սովորել են երեխաները։ Ըստ «Մթավարի արխի»-ի՝ տնօրենը հրաժարական է տվել։