Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսի ավելի քան 2000 դեպք է գրանցվել

Մայիսի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2171 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում  315 913 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է ՝ 27 648 թեստավորում, որից 15 912-ը հակամարմինների արագ թեստով, 11 736-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1 074 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 296 532 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 24 մարդ, ընդհանուր՝ 4 207:

Դրականության ցուցանիշը՝ օրական 7.85%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 5.33%, վերջին 7 օրվանը՝ 6.27%: