Աղետի գոտում 2 մարդու դի է հայտնաբերվել. կան անհետացածներ

Ռաճայում, Օնիի մունիցիպալիտետի Շովի հանգստավայրում այսօր՝ օգոստոսի 3-ին տեղի ունեցած սողանքի տարածքում փլուզված հողակտորների տակից երկու մարդու դի են հայտնաբերել։

Տեղեկության համաձայն՝ այս փուլում աղետի գոտում գտնվող շուրջ 70 քաղաքացիներ տեղափոխվել են անվտանգ տարածք, նրանց թվում կան նաև երեխաներ։ Փրկարարական աշխատանքները կշարունակվեն ողջ գիշերվա ընթացքում։

Փրկարարական աշխատանքներում ներգրավված են շուրջ 400 հրշեջ-փրկարարներ և ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ։

Հիշեցնենք, որ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հաղորդմամբ այսօր երեկոյան հայտնի դարձավ, որ Ռաճայում սողանքի հետևանքով հողակտոր է փլուզվել։