Երեկվա օրը համառոտ. օգոստոսի 3

Օգոստոսի 3-ի ժամը 13:00-ի սահմաններում, Մառնեուլի-Սադախլո ճանապարհի Զեմո Սարալի գյուղի հատվածում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։ Բախվել են «Ֆորդ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաները:

Բաթումիում ASTORIA GRANDE զբոսանավի ժամանման դեմ հուլիսի 31-ի բողոքի ցույցի ժամանակ ձերբակալված Ուկրաինայի քաղաքացի Մարինա Չոբանյանը օգոստոսի 1-ին ազատ է արձակվել։

Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տեղեկատվության և վերլուծական վարչության տվյալներով՝ 2023 թվականի երկրորդ եռամսյակում (ապրիլ-հունիս) Վրաստանում տրվել է 7299 վարորդական իրավունք։

2023 թվականի երկրորդ եռամսյակում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 1 427 պատահար, մահացել է 90, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 1 850 քաղաքացի:

Վիճակագրական տվյալներով` ընթացիկ տարվա 6 ամսվա ընթացքում (հունվար-հունիս) Վրաստանում գրանցվել է 27 հազար 057 հանցագործություն:

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) փոխանցմամբ՝ երկրում ապրանքների գները թեթևակիորեն ավելացել են:

Վրաստանում 5G տեխնոլոգիաների ներդրման գործընթացը սկսվում է, սակայն Հաղորդակցության հանձնաժողովի հայտարարած աճուրդին կմասնակցի միայն Վրաստանում գործող Selfie Mobile (նախկին Beeline — խմբ.) բջջային օպերատորը, այսինքն՝ սկզբնական փուլում 5G ինտերնետից կկարողանան օգտվել միայն Selfie-ի օգտատերերը։

Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության նախագահ Գիորգի Գախարիայի խոսքով, Բաթումիի իրադարձություններից ամենաշատը տուժել է ոստիկանությունը։

Վրաստանի «Հաց արտադրողների ասոցիացիայի» նախագահ Մալխազ Դոլիձեն սակագնի իջեցումը դրական է գնահատել և ասել, որ սակագնի փոփոխությունը դրական կանդրադառնա ոլորտի վրա, թեև հացի գնի նվազման ակնկալիք չկա։

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության փոխանցմամբ՝ օգոստոսի 1-ից ուժի մեջ է մտել ԱՄՆ-ից Վրաստանի տարածք ներմուծվող տրանսպորտային միջոցների վերաարտահանման/արտահանման սահմանափակումները:

ԱՄՆ պետդեպարտամենտն արձագանքել է Վրաստանից չվերահսկվող Սոխումիի օդանավակայանը Ռուսաստանին փոխանցելու լուրին։