Ամսական գնաճը Վրաստանում կազմել է -0,04 տոկոս

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2023 թվականի հուլիսին, նախորդ ամսվա համեմատ, գնաճը Վրաստանում կազմել է -0,04 տոկոս, իսկ տարեկան գնաճը՝ 0,3 տոկոս։

Geostat-ի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ ամսական գնաճի ցուցանիշի նվազման վրա ազդել են հետևյալ ենթախմբերը.

  • Կենցաղային ամենօրյա կարիքների ապրանքներ և ծառայություններ (-4,5 տոկոս),
  • Կահույք (-1,9 տոկոս),
  • սպասք (-1,0 տոկոս)։

Գներն աճել են հետևյալ ենթախմբերում.

  • Գորգեր և այլ հատակի ծածկույթներ (4,9 տոկոս),
  • տան և այգիների համար նախատեսված գործիքներ, սարքավորումներ և տեխնիկա (1,3 տոկոս),
  • միրգ (3,9 տոկոս);
  • Տրանսպորտ (1,8 տոկոս)։